Մոուրինյու. Մրցավարին դժվար կլինի ճիշտ որոշումներ կայացնել
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն նշել է, որ Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղի մրցավար Էնթոնի Թեյլորի համար շատ դժվար կլինի բարձր մակարդակի մրցավարություն ապահովելը:
Թեյլորը ծնունդով Մանչեսթերից է:
«Ես կարծում եմ, որ պարոն Թեյլորը շատ լավ մրցավար է, բայց ինչ-որ մեկը, որոշակի նպատակով, ցանկանում է ճնշում գործադրել նրա վրա: Կարծում եմ, նրա համար դժվար կլինի լավ մրցավարություն ապահովելը», - հայտարարել է Մոուրինյուն