Ինդոնեզիայում նավ է այրվել. կա 4 զոհ և տասնյակ վիրավորներ
Ինդոնեզիայի արևելքում ճեպընթաց նավն այրվել է ու շրջվել, ինչի հետևանքով 4 զոհ և տասնյակ վիրավորներ կան: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով «Սինխուա» գործակալությանը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Bintang Pajar նավը դուրս է եկել Հյուսիսային Մալուկու նահանգի Ջայլոլո նավահանգստից` ուղևորվելով Տերնատե քաղաք:
Նախնական տվյալների համաձայն՝ վթարի պահին նավի վրա եղել է 41 մարդ, որոնցից երկուսը համարվում են անհետ կորած:
Կայքը գրում է, որ տվյալ պահի դրությամբ տարվում են անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքներ: