Ինդոնեզիայում 5.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ինդոնեզիայի ափերին այսօր երկրաշարժ է տեղի ունեցել: ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալների համաձայն՝ երկրաշարժի ցնցումների հզորությունը կազմել է 5.7 մագնիտուդ:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 137 կմ խորությամբ, իսկ էպիկենտրոնը` Տոբելո քաղաքից 60 կմ հեռավորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: