Սոմալիում զինվորականները ոչնչացրել են «Աշ-Շաբաբի» 14 գրոհայինի
Սոմալիում զինված ուժերը ոչնչացրել են «Աշ-Շաբաբ» խմբավորման ամենաքիչը 14 գրոհայինի, որոնցից մեկը խմբավորման հրմանատարներից է եղել, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Աբդալլահ Հուսեին Ալին:
Նշվում է, որ գրոհայինները սպանվել են ռազմական օպերացիայի ժամանակ, որն իրականացվել է մայրաքաղաք Մոգադիշոյից 50կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք, որ օգոստոսին «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինները ավտոմեքենա էին պայթեցրել Մոգադիշոյում: