Իրանում դիվերսանտների խումբ են վնասազերծել
Իրանցի ուժայինները հայտնել են մի խումբ դիվերսանտների վնասազերծելու մասին, որոնք փորձել են ներխուժել երկրի տարածք:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` հղում անելով իրանական «Թանսիմ» գործակալությանը, մանրամասները ներկայացրել է «Իսլամական հեղափոխության պահակների» կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Մուհամեդ Պակպուրը:
Վերջինիս տվյալներով` ԻՀՊԿ-ի զինվորները Իրաքի հետ սահմանային Քերմանշահ նահանգում վնասազերծել են «հակահեղափոխական և ահաբեկչական խմբավորումների հետ կապ ունեցող զինված խմբավորմանը, որոնք գործում են ԱՄՆ-ի և սիոնական իսրայելական ռեժիմի աջակցությամբ»:
Դիվերսանտները մտադիր էին ներխուժել Իրանի տարածք ահաբեկչություններ իրականացնելու նպատակով, սակայն նրանց խանգարել են զինվորներն ու տեղի բնակիչները: