«Ես տղամարդ եմ», «Ես էլ տղամարդ կնիկմարդ եմ». բանավեճ Գյումրու թիվ 34/29 ընտրատեղամասում (տեսանյութ)
Գյումրու թիվ 34/29 ընտրատեղամասը փակվեց սահմանված ժամին՝ 20։00-ին, և անմիջապես սկսվեց վիճաբանությունը ընտրական հանձնաժողովի և վստահված անձանց միջև։
Հանձնաժողովի անդամները պնդում էին, որ վստահված անձինք իրավունք չունեն նստել հանձնաժողովի անդամների հետ, իսկ վստահված անձինք պնդում էին, որ «մեկումեջ» են նստելու։
«Ես տղամարդ եմ», «Ես էլ տղամարդ կնիկմարդ եմ» վիճաբանությունն ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով զանգով։
Հանձնաժողովից վստահված անձանց հայտնեցին, որ նրանք հանձնաժողովի անդամների փոխարեն նստելու իրավունք չունեն։
34/29-ը ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի նախագահ Մելանյա Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ 1574 ընտրողից ընտրությանը մասնակցել է 639-ը։
Քվեաթերթիկների հաշվարկը մեկնարկել է։