Չինաստանում գործարկել են աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտակը
Չինաստանում շահագործման է հանձնվել աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտակը, որի բացմանը Գուանչժոու նահանգում ներկա են գտնվել տարբեր երկրներից հրավիրված հարյուրավոր գիտնականներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, FAST աստղադիտակը 500 մետր տրամագծով ալեհավաք ունի, որը չափսերով բավականին գերազանցում է Պուերտո Ռիկոյի Արեսիբո աստղադիտարանում տեղադրված սարքին, որը մինչ օրս խոշորագույնն էր աշխարհում:
Նոր աստղադիտակի աշխատանքի առաջին իսկ ժամերին արդեն ազդանշաններ են ստացվել Երկրից 1300 լուսային տարի հեռավորությունից:
Չինական ռադիոաստղադիտակը ստեղծվել է 5 տարում: Այն արժեցել է 180 մլն դոլար և համարվում է խոշորագույն նշանակալի նախագծերից մեկը, որը Չինաստանն իրականացնում է գիության և տիեզերքի նվաճման ոլորտում: