Վարան. Ոչ ոքիները խուճապի առիթ չեն
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը խոսել է Լա լիգայի 6-րդ տուրում՝ «Լաս Պալմասի» հետ կայացած մրցավեճի մասին (2:2):
«Մենք հիասթափված ենք երկու միավորների կորստից, չնայած մրցաշարային աղյուսակում առաջին տեղում ենք: Չեմ կարծում, որ այս խաղից հետո պետք է մեծ փոփոխություններ կատարել:
Տիտղոս նվաճելու համար բոլորս պետք է աշխատենք ամբողջ ուժով: Չեմ կարծում, որ վերջին երկու խաղերում ոչ-ոքիները խուճապի առիթ են», - Վարանի խոսքն է մեջբերել «Marca»-ն: