Բունդեսթագում Ցեղասպանության բանաձևը ներկայացրած Ջեմ Օզդեմիրը կպարգևատրվի «Հայ դատի» հանձնախմբի կողմից
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանը կպարգևատրի Գերմանիայի խորհրդարանի` թուրքական ծագում ունեցող անդամ Ջեմ Օզդեմիրին, ով Բունդեսթագի քննարկմանն էր ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:
Ինչպես տեղեկացնում է Asbarez-ը` Օզդեմիրը և Գերմանիայի Բունդեսթագը համատեղ կարժանանան «Հայ դատի» հանձնախմբի Արևմտյան տարածաշրջանի Ազատության մրցանակ 2016-ի թուրքական կառավարության ճնշումներին դիմագրավելու խիզախության և Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջադրելու և անցկացնելու համար:
Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանն աջակցել են Բունդեսթագի բոլոր քաղաքական կուսակցությունները, ինչպես նաև Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը, Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամենտը, կանցլեր Անգելա Մերկելը:
Հիշեցնենք, որ պատմական բանաձևի քվեարկությունը տեղի է ունեցել հունիս 2-ին և գերմանական խորհրդարանի կողմից ընդունվել է միաձայն: