Թողարկվել է «Ուղևորները» ֆիլմի առաջին թրեյլերը (տեսանյութ)
Ամերիկյան Sony Pictures Entertainment կինոընկերությունը YouTube-ում հրապարակել է Մորթեն Թիլդումի «Ուղևորները» ֆիլմի առաջին թրեյլերը, որում կարելի է տեսնել դերասաններ Ջենիֆեր Լոուրենսին ու Քրիս Պրաթին:
Ըստ ֆիլմի սյուժեի` հինգ հազար ուղևոր տիեզերանավով թռչում են ուրիշ մոլորակ: Բոլորն արհեստական քնի մեջ են, իսկ Լոուրենսի ու Պրաթի հերոսներն արթնանում են պլանավորված ժամանումից 90 տարի առաջ: Նրանց միջև սիրավեպ է սկսվում, սակայն տիեզերանավի ուղևորներին մահացու վտանգ է սպառնում:
Lenta.ru-ն գրում է, որ ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Շինն ու Լորենս Ֆիշբերնը: