Թայվանում «Ավատար» ֆիլմին նվիրված ցուցահանդես կբացվի
Դեկտեմբերի 7-ին Թայվանի մայրաքաղաք Թայբեյում երեք ամսով «Ավատար» ֆիլմին նվիրված ինտերակտիվ շարժական ցուցահանդես կբացվի, հաղորդում է Deadline-ը:
Կայքը գրում է, որ ցուցահանդեսը ստացել է «Ավատար. բացահայտելով Պանդորան» անվանումը: Ցուցահանդեսի մակերեսը կկազմի ավելի քան 1,1 հազար քառակուսի մետր:
Աղբյուրը մանրամասնում է, որ ցուցահանդեսի այցելուները կիմանան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի ստեղծած աշխարհի մասին: Դրանից բացի, հյուրերին կպատմեն տիեզերական ճանապարհորդությունների, Պանդորա մոլորակի, դրա ֆլորայի ու ֆաունայի մասին:
Նշվում է, որ «Ավատար»-ը թողարկվել է 2009 թվականին` դառնալով պատմության «ամենավաճառված» ֆիլմը: