Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու․Պերճ Զեյթունցյան
Ձեռք բերված անկախություն երազելիք էր․ անկախության 25-ամյակի առթիվ նախագահականում ընդունելության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
«Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ Հայաստանը կանկախանա, բայց այս անգամ, փառք Աստծո, իրականացավ: Չի կարելի ասել լավ՝ լավ է կամ վատ է: Անկախությունը բոլորիս երազանքն է: Անկախությունը բոլորի երազանքն էր: Ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Կեցցե անկախությունը»,- ասաց նա:
Նշենք, որ Պերճ Զեյթունցյանը նախահագի կողմից, անկախության տոնի առթիվ հայ գրականությունում ունեցած մեծ ավանդի համար «Պատվո շքանշան» ստացավ: