Հնագետները Դանիայում 3.000 տարվա պանիր են հայտնաբերել
Դանիային պատկանող Յուտլանդիա թերակղզում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ մասնագետները հայտնաբերել են բրոնզի դարաշրջանին թվագրվող կավե թաս, որի պարունակությունը շատ է զարմացրել նրանց:
Ինչպես նշում է euromag.ru-ն, մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ թասի չորացած պարունակությունն իրենից ներկայացնում է 3.000 տարվա կաթնային ճարպ:
«Ճարպի առկայության փաստը վկայում է այն մասին, որ թասը, ըստ ամենայնի, օգտագործվել է պանրի պատրաստման համար», -նշել են գիտնականները։