Զոհված ընկերներիս մասին եմ մտածել.Մարտակերտում կռված զինվորը արիության մեդալ ստանալու մասին
Նախագահի կողմից ստացած արիության մեդալ ստացած 20-ամյա Գևորգ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեդալը ստանալիս հիշեց ապրիլյան քառօրյա պատերազմի այն օրը, երբ իր մարտակից ընկերների հետ խոցեց թշնամու տանկը:
«Հիշեցի ընկերներիս, զոհված ընկերներիս մասին եմ մտածել»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պատերազմի դաշտում իր ծնողների, հայրենիքի մասին է մտածել:
Գևորգ Հարությունյանը ծառայել է Մարտակերտում: Ապրիլյան պատերազմին խոցել է թշնամու տանկերից: Այժմ զորացրվել է, սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար տեղեկանում է՝ սահմանը ապահով է, իր ընկերներն այն ապահով են պահում:
«Եթե ինչ-որ բան լինի սահմանում, անպայման գնալու եմ»,- ասաց նա: