Պան Գի Մունը հայտարարել է, որ 130 միլիոն մարդ աշխարհում շտապ օգնության կարիք ունի
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ աշխարհում 130 միլիոն մարդ շտապ օգնության կարիք ունի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հարյուր երեսուն միլիոն մարդ իրենց կյանքը փրկելու համար անհրաժեշտ օգնության կարիք ունի: Նրանցից տասնյակ միլիոննները երեխաներ են և երիտասարդներ: Մեր հաջորդ սերունդն արդեն վտանգված է»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովում: