Volvo-ն գաղտնազերծել է ամենագնաց ունիվերսալի արտաքինը. լուսանկարներ
Volvo ընկերությունը հրապարակել է V90 ունիվերսալի ամենագնաց տարբերակի` Cross Country մոդելի լուսանկարները:
Motor.ru-ի հաղորդմամբ` շվեդական ապրանքանիշի մեքենաները ամսվա վերջին կայանալիք Փարիզի ավտոսրահին չեն մասնակցելու:
Սովորական ունիվերսալ մոդելի համեմատ` մեքենայի կլիրենսը (թափքի հիմքային հատվածի և մեքենայի ամենաստորին կետի միջև տարածությունը) ավելացել է 65 մմ-ով:
Նորագույն մեքենան առաջարկում են 4 շարժիչով և միայն լիաքարշակ համակարգով: Շարժիչները աշխատում են 8 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ:
Ամենաարագընթաց տարբերակը համալրված է բենզինային շարժիչով, որը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 6.3 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 230 կմ/ժամ: