Փարիզի իշխանությունները փախստականների առաջին ճամբարը կբացեն սեպտեմբերի վերջին
Փարիզում սեպտեմբերի վերջին կբացվի փախստականների համար առաջին ճամբարը, հայտնել է քաղաքապետ Անն Իդալգոն:
Ներգաղթյալների տեղակայման կենտրոնների ստեղծումը ներկայացվել է դեռևս 2016թ. մայիսին: Հաստատությունը կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին, ներսում կլինեն անկողիններ, զուգարաններ, տաք և սառը ջուր: Բնակիչներին կհատկացվի նաև բժշկական և հոգեբանական օգնություն, գրում է Лента-ն:
Ֆրանսիական մայրաքաղաքի իշխանությունները մտադիր են բացել նաև փախստականների 2-րդ ապաստարանը: Առաջինը, Իդալգոյի խոսքով, նախատեսված է տղամարդկանց համար, 2-րդը` կանանց, երեխաների և անօթևանների համար:
Երկու հաստատություններն էլ կլինեն Փարիզի հյուսիսում: