Ամերիկյան անօդաչու թռչող սարքը մտել է Իրանի օդային տարածք. լրատվամիջոցներ
Իրանի զինվորականները ֆիքսել են ամերիկյան անօդաչու թռչող սարք, որը մտել է Իրանի օդային տարածք, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Tasnim իրանական գործակալությանը:
«Հակաօդային պաշտպանության իրանական ուժերը ֆիքսել են և նախազգուշացում արել ամերիկյան անօդաչու սարքին, որը երկուշաբթի մտել է երկրի օդային տարածք: Այն թռչելիս է եղել Աֆղանստանից: Անօդաչու սարքը լքել է այդ տարածքը»,- ասված է Իրանի զինվորականների հայտարարությունում:
Մի քանի օր առաջ Վաշինգտոնը մեղադրել է Թեհրանին ամերիկյան նավերին չափազանց մոտ գտնվելու համար: ԱՄՆ ռազմածովային ուժերի նավաստիները նախազգուշացնող կրակ են բացել, ինչից հետո իրանական նավը հեռացել է նավերից: