Դիեգո Մարադոնան ընդունել է արտամուսնական կապից ծնված իր տղային
Նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան երկարատև տարիներից հետո ընդունել է 29-ամյա որդուն, որը ծնվել է արտամուսնական կապից, գրում է The Telegraph-ը:
Բուենոս Այրեսում իր տան հարևանությամբ հուլիսի 25-ին Դիեգո ավագը գրկել և համբուրել է Դիեգո կրտսերին` նրան ասելով «Դու իմ որդին ես»:
«Ես շատ եմ սիրում նրան, և նա շատ նման է ինձ»,- ասել է Մարադոնան:
Դա տեղի է ունեցել ընթրիքի ժամանակ, որը կազմակերպել է նրա ընկերուհին` Ռոսիո Օլիվիան:
Նշվում է, որ դա առաջին անգամ է, որ հայր և որդի հանդիպել են 2003-ից ի վեր: Այն ժամանակ Դիեգո կրտսերը տեսել է նրան կարճ ժամանակով գոլֆի առաջնության ժամանակ:
Դիեգո կրտսերը ծնվել է 1986-ին Մարադոնայի և մոդել Քրիստինա Սինագրայի արտամուսնական կապից, երբ հայտնի ֆուտբոլիստը խաղում էր «Նապոլիի» կազմում: