Ռեալը մերժել է անգլիական ու իտալական ակումբների գայթակղիչ առաջարկը
Անգլիական ու իտալական երկու ակումբներ Մադրիդի «Ռեալին» առաջարկել են 50 մլն եվրո բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոյի համար, սակայն «արքայական ակումբը» բացասական պատասխան է տվել,- հաղորդում է «Marca»-ն։
Ակումբները նաեւ ֆինանսական գայթակղիչ պայմաններ են առաջարկել բրազիլացուն, սակայն նա չի ցանկացել հեռանալ Մադրիդից։ Իր հերթին «Ռեալը» պահանջել է Կազեմիրոյի հրաժարագինը, որը կազմում է 200 մլն եվրո։
Իսպանիայի նախորդ առաջնությունում անցկացրած 23 խաղում կիսապաշտպանը խփել է մեկ գնդակ ու կատարել երեք արդյունավետ փոխանցում։