Հյուսիսկորեացի մարզիկին համարել են Օլիմպիական խաղերի ամենատխուր մասնակիցը
Համացանցի օգտատերերը Հյուսիսային Կորեայից մարմնամարզիկ Լի Սեգվանին համարել են ամենատխուր օլիմպիական չեմպիոնն աշխարհում: Նման տիտղոսի արժանացնելու պատճառը եղել են պարգևատրման արարողության լուսանկարները, որոնցում ոսկի մեդալի արժանացած մարզիկն այնպիսի տեսք ունի, կարծես, փորձում է զսպել արցունքները, գրում է The Daily Mail-ը:
Համացանցում սկսել են կատակել մարզիկի դեմքի արտահայտության վրա, որը, որոշ օգտատերերի կարծիքով, բացարձակ չի համապատասխանել հանդիսավոր արարողությանը:
«Հյուսիսկորեացի մարմնամարզիկ Լի Սեգվանը տխուր տեսք է ընդունում այն բանից հետո, երբ ոսկի է վաստակում Օլիմպիադայում Ռիոյում»,- գրել է օգտատերերից մեկը:
The Daily Mail պարբերականը կատակով ենթադրել է, որ մարզիկի տխրությունը կապված է նրա հետ, որ Խաղերից հետո ինքը ստիպված է լինելու վերադառնալ Հյուսիսային Կորեա:
Սակայն անձամբ Սեգվանը հայտարարել է, որ իրեն երջանիկ է զգացել պարգևատրման արարողության ժամանակ:
«Ես հասկանում էի, որ կարող եմ հաղթանակի զգացողություն նվիրել մեր առաջնորդին»,- խոստովանել է մարմնամարզիկը: