Նյու Յորքի ոստիկանությունը չի բացահայտում իմամի սպանության մեջ մեղադրվողի անունն ու դրդապատճառները
Նյու Յորքի ոստիկանությունը հարցաքննել է իմամի սպանության մեջ մեղադրվողին, սակայն ոչ հրապարակում է նրա անունը, ոչ էլ հանցագործության պատճառները, հայատարարել է ոստիկանության ներկայացուցիչը:
Իմամ Մաուլա Ակոնջիին և նրա օգնական Տհարա Ուդդին շաբաթ կեսօրին սպանվել էին գլխից ստացած հրազենային կրակոցներից, երբ աղոթքի ավարտից հետո դուրս էին եկել մզկիթից: Ոստիկանությունը հայտարարել է, որ տղամարդկանց վրա կրակել են ետևից, իսկ մինչ կրակոցը զոհերն ու հանցագործը չեն խոսել: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, ով մեղավոր է եղել նաև ավտովթարի համար, սակայն անհետացել է միջադեպի վայրից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ոստիկանության ենթադրությամբ մարդասպանը ծանոթ է եղել իմամի հետ, ով 4 տարի առաջ Բանգլադեշից տեղափոխվել էր Նյու Յորք: