Հռոմի պապն անօթևաններին պիցցա է հյուրասիրել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը փորձել է այնպես անել, որ Հռոմի անօթևանները բաց չթողնեն իրենց ամառային հանգիստը և նրանց ծովափ ուղևորության հնարավորություն է տրամադրել, որի ընթացքում վերջիններիս ճաշի համար պիցցա է հյուրասիրվում, գրում է The Daily Mail-ը։
Հռոմի պապի առաջարկից օգտվել է արդեն մոտ 100 անօթևան։ Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը երբեմն անգամ իր ձեռքով է մատուցել պիցցան։
Հաղորդվում է, որ Ֆրանցիսկոս պապն ամեն օր մեքենայով 10 հոգու տանում է ուղևորության ծովափ։ Այնտեղ նա բացատրում է, որ նրանք կարող են լողալ ծովում կամ արևային լոգանք ընդունել։ Վատիկանը անօթևաններին այդ ընթացքում տրամադրում է լողազգեստ և ծովափի համար սրբիչներ։
Այնուհետև ուղևորությունից վերադարձի ժամանակ Ֆրանցիսկոս պապը կանգնում է պիցցերիաներից մեկի մոտ և նրանց պիցցա հյուրասիրում մինչև Հռոմ վերադառնալը։