Մալաքյանները մասնակցել են Կիևի Դինամոյի հետ խաղին
Ուկրաինայի առաջնության չորրորդ տուրում Կիևի «Դինամոն» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է Կամենսկոյի «Ստալին»:
Այս հանդիպմանն են մասնակցել Էդգար ու Գոռ Մալաքյանները: Գոռը դաշտում է անցկացրել 84 րոպե, իսկ Էդգարը 72-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել:
Այս տուրից հետո «Դինամոն» վաստակած 12 միավորով «Շախտյորի» հետ կիսում է առաջին տեղը, իսկ «Ստալը» 4 միավորով 6-րդն է: