Ռիո-2016. Ջուլֆալակյանը ցավալի պարտություն կրեց, բայց բրոնզե մեդալի հույս է պահպանում
Բրազիլիայում ընթացող Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը մեկնարկային մենամարտում պարտվեց: Մեր մարզիկը 2:3 հաշվով զիջեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:
Մենամարտի ընթացքում Ջուլֆալակյանն առջևում էր 2:0 հաշվով, սակայն պարտություն կրեց: 29-ամյա ըմբիշը բրոնզե մեդալի համար կարող է պայքարել, եթե Ալեքսանդրովը հասնի եզրափակիչ: