Գերմանիան կոչ է արել Ուկրաինային և ՌԴ-ին չսրել հարաբերությունները
Գերմանիան կոչ է արել Ուկրաինային և ՌԴ-ին խուսափել Ղրիմում տեղի ունեցած իրադարձություններից հետո իրավիճակի հետագա սրացումից։ Այդ մասին ասված է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հայտարարությունում, գրում է korrespondent.net-ը։
«Ղրիմում տեղի ունեցած վերջին սրացումը մեզ անհանգստացնում է։ Մենք ակնկալում ենք, որ երկու կողմերը կխուսափեն քայլերից, որոնք կարող են բերել իրավիճակի հետագա սրացման։ Բացի այդ մենք հույս ունենք, որ Ղրիմում տեղի ունեցած իրադարձությունները կպարզվեն օբյեկտիվ ստուգումներից հետո։ Այդ առումով մենք պնդում ենք Ուկրաինայի և ՌԴ-ի միջև կապի վրա»,- ասված է հայտարարությունում։
Շտայնմայերը նաև կոչ է արել երկու կողմերին շարունակել աշխատանքը Մինսկի համաձայնությունների իրականացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՌԴ անվտանգության դաշնային բյուրոն հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն իբր Ղրիմ է ուղարկել դիվերսանտների մի քանի խումբ ահաբեկչական գործողություններ կատարելու համար։
Օգոստոսի 7-ին և 8-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում, ինչպես հայտնել են ռուս ուժայինները, զոհվել է անվտանգության դաշնային ծառայության աշխատակից և մեկ զինվորական։