ՌԴ պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ սպասում է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցին, հայտնում է RIA Novosti-ն։
«Օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն պատվիրակության հետ կայցելի Ադրբեջան»,- ասված է ադրբեջանական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Այդ տեղեկատվության համաձայն՝ այցը կտևի մինչև օգոստոսի 15-ը։