Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի 4 մարզիկներ
Ռիո դը Ժանեյրոյում շարունակվում է 31-րդ ամառային Օլիմպիադան:
Այսօր՝ օգոստոսի 14-ին 4 հայ մարզիկներ իրենց ելույթները կունենան ըմբշամարտում, բռնցքամարտում և մարմնամարզությունում:
Ժամը 17:00-ից պայքարը կսկսի հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը: 75 կգ քաշային կարգի որակավորման փուլում Արսենի մրցակիցը Բուլղարիան ներկայացնող Դանիել Ալեքսանդրովն է:
18:30-ից 56 կգ քաշային բռնցքամարտիկ Արամ Ավագյանը 1/8 եզրափակչի իր մենամարտը կանցկացնի՝ մրցելով իռլանդացի Ջոն Մայքլ Կոնլանի հետ: Ժամը 20:00-ից իր առաջին մենամարտը կանցկացնի նաև Հայաստանը ներկայացնող մեկ այլ բռնցքամարտիկ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: 1/8 եզրափակչում Հովհաննեսի մրցակիցը չինացի Քիանխուն Հուն է:
Ժամը 22:30-ին մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) եզրափակչի ելույթը կունենա: