Գրոհայինները ռմբակոծել են Հալեպի առևտրի կենտրոնն ու ձմերուկի շուկան
Ահաբեկչական «Ջեբհատ Ֆաթահ աշ-Շամ» և «Իսլամական պետություն» խմբավորումները ռմբակոծել են Հալեպի, Դամասկոսի և Դերայի բնակելի տարածքները, հաղորդում է RIA Novosti-ին:
«Մեկ օրվա ընթացքում Հալեպում ահաբեկիչները ռմբակոծել են Էլ-Հուվայզ և Բենյամին բնակավայրերը, ինչպես նաև Հայ-էլ-Անտար, Հայ-էլ-Անսարի և Լերամոն թաղամասերը, ինչպես նաև Հալեպի առևտրի կենտրոնն ու ձմերուկի շուկան»,- ասվում է հաղորդագրությունում:
Նաև նշվում է, որ ահաբեկիչների հրաձգության էր ենթարկվել Դամասկոսի Հարստա, Բահարիա, Կաբուն, Դումա բնակավայրերը: