Թուրքիան ԱՄՆ-ից կրկին պահանջել է հանձնել Գյուլենին
Ստամբուլի գլխավոր դատախազությունը ԱՄՆ-ի իշխանություններին կրկին նամակ է ուղարկել քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի ձերբակալության համար, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են երկրում պետական հեղաշրջման փորձի համար, հաղորդում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:
Թուրքիայում հուլիսի 16-ի երեկոյան մի խումբ զինվորականներ պետական հեղաշրջման փորձ է իրականացվել: Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայի քաղաքացիներից 246-ը զոհվել է, չհաշված ապստամբներին:
Թուրքիայի իշխանությունները մեղադրել են Գյուլենին հեղաշրջման փորձի կազմակերպման համար և ԱՄՆ-ից պահանջել են արտաքսել նրան: Նա նաև հավելել է, որ չի վախենում Թուրքիա արտաքսվելուց: ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հաղորդել է, որ իրենց հայտնի չէ Թուրքիայի հայցի մասին: