ԱՄՆ-ում ջրհեղեղի հետևանքով երեք մարդ է զոհվել
ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում երեք մարդ զոհվել է և ավելի քան հազարը տարհանման կարիք ունեն իր ուժգնությամբ աննախադեպ ջրհեղեղի հետևանքով, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով նահանգի նահանգապետին:
Տարածաշրջանում ուժեղ անձրևների հետևանքով ջրհեղեղներ են առաջացել, նահանգապետ Ջոն Էդվարդսը արտակարգ իրավիճակ է հայտարարել: Նրա խոսքով՝ մարդկանց փրկության համար հարկավոր է նավակներ և ուղղաթիռներ տրամադրել: Ըստ եղանակի տեսության՝ տարածաշրջանում անձրևները շարունակվում են:
«Քանի որ սրանք ռեկորդային ջրհեղեղներ են, մենք չգիտենք, թե որքան կբարձրանա ջրի մակարդակը»,- հաղորդել է Էդվարդսը:
Ներկա դրությամբ հաղորդվում է երեք զոհի մասին, մեկ մարդ անհետ կորած է: