Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում (տեսանյութ)
Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնալուծության գործի լսումները հերթական անգամ տեղափոխվել են այն բանից համար, որ դերասանուհին չի կարող կամ չի ցանկանում ժամանել Լոս-Անջելես և ցուցմունք տալ: Չնայած որ Էմբերը չի ցանկանում հայտնվել դատարանում, սակայն նա անգործ չի մնում: Համացանցում հայտնվել է Էմբերի և Ջոնիի վեճի տեսանյութը, որը նկարահանել է հենց դերասանուհին:
Կադրում կարելի է տեսնել ինչ-որ բանից ակնհայտ նյարդայնացած Դեպին և Էմբերին, ով հարցնում է դերասանին, թե ինչ է պատահել: Տեսանյութի վերջում Դեպը հասկանում է, որ իրեն նկարահանում են և կնոջ ձեռքից խլում է հեռախոսը: Տեսագրությունն արվել է այն վեճից մեկ ամիս առաջ, որի ժամանակ Դեպն իբր թե հարվածել է Հերդին:
Աղբյուրները նշում են, որ հրապարակված տեսանյութն ամենայն հավանականությամբ ուղղումների է ենթարկվել և դատարանում որպես ապացույց չի կիրառվի: