Ֆիդել Կաստրոն իր տարեդարձի առթիվ հայտնվել է հանրության առաջ
Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն հայտնվել է իր 90 ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Կաստրոն այցելել է Կարլ Մարքսի անվան թատրոնի ներկայացմանը, այն բանից հետո, երբ չորս ամիս չէր հայտնվել հանրության առաջ: Նա նստել է առաջին շարքում՝ ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոյի, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ընկերակցությամբ:
Ընդգծվում է, որ Կաստրո-ավագին նվիրված համերգը պատմել է նրա կյանքի և գործունեության կարևոր դրվագների մասին: Տեղական ժամանակով կեսգիշերին հրավառություն է եղել: