Բարաք Օբաման հրապարակել է ամառային ավանդական երգացանկը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել է ամառային ավանդական երգացանկը, որը նա խորհուրդ է տալիս լսել հանգստի ժամանակ: Երգերի ցուցակը ներկայացվել է նախագահի Twitter-ում:
Ինչպես և նախորդ ցուցակները, նոր երգացանկը նույնպես բաժանված է 2 մասի: Առաջինը խորհուրդ է տրվում լսել ցերեկային ժամերին, իսկ 2-րդը` գիշերը: Ընդհանուր առմամբ, նրանցում ներառվել է 19 և 20 երգ համապատասխանաբար:
Օբամայի ցերեկային երգացանկում ներկայացվել են այնպիսի կատարողներ, ինչպես Ուալեյ (LoveHate Thing), Ջանել Մոնե (Tightrope), Jay Z (So Ambitious), Մանու Չաո (Me Gustas Tu), Ալոե Բլեք (The Man), Նինա Սիմոն (Sinnerman), Փրինս (U Got the Look), Beach Boys խումբը (Good Vibrations), Էդվարդ Շարփը և The Magnetic Zeros խումբը (Home):
Գիշերը ԱՄՆ նախագահը խորհուրդ է տալիս լսել Դ’Էնջելոյի (Lady), Կաետանու Վելոզուի (Cucurrucucu Paloma), Բիլի Հոլիդեյի (Lover Man), Մերի Ջ. Բլայջի և Մեթոդ Մենի (I'll Be There for You/You're All I Need), Ջանեթ Ջեքսոնի (I Get Lonely), Էսպերանցա Սփոլդինգի (Espera), Chance the Rapper ռեփերի (Acid Rain) ևWar (All Day Music) երգերը:
Գրառմանն ուղեկցող մեկնաբանությունում Օբաման գրել է, որ վաղուց է սպասել իր երգացանկը հրապարակելու հնարավորությանը, ինչպես նաև հարցրել է հետևորդներին նրանց նախընտրած երգերի մասին: