Թրամփին կոչ են արել ստուգել իր մոտ նարցիսիզմի առկայությունը
Change.org կայքում խնդրագիր է հրապարակվել, որում հազարավոր մարդիկ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին կոչ են անում ստուգել իր մոտ նարցիսիզմի առկայությունը, հաղորդում է Lenta.ru-ն։ Ներկայում խնդրագիրը հավաքել է ավելի քան 28 հազար ստորագրություն։
«Դոնալդ Թրամփը վտանգավոր է մեր երկրի համար։ Նրա իմպուլսիվությունն ու սեփական հույզերը կառավարելու անկարողությունը մտահոգություններ են առաջացնում։ Գլխավոր հրամանատարի և ազատ աշխարհի առաջնորդի դերում նրա հոգեկան կայունության հարցը բարձրացնելը մեր հայրենասիրական պարտքն ենք համարում»,- գրել է խնդրագրի հեղինակ, ամերիկուհի Քարեն Բասը։
Կինը նշել է, որ հոգեբույժները հրաժարվում են մարդու առողջական վիճակը մեկնաբանել առանց նրա համաձայնության և հետազոտության։ Այս կապակցությամբ նա բժիշկներին կոչ է արել Հանրապետական կուսակցությանը խրախուսել, որպեսզի այն Թրամփին համոզի հետազոտվել։
«Պարոն Թրամփը, թվում է, ի վիճակի չէ կառավարել իր իմպուլսիվ ցանկությունները, և արտաքնապես նա ցուցադրում է բոլոր ինը ախտանշանները, որոնք պաշտոնապես անհրաժեշտ են անձին «նարցիսական խանգարում» ախտորոշում տալու համար»,- գրում է Բասը։