Ford-ը փակում է Մեծ Բրիտանիայում իր 2 գործարանները
Ford ընկերությունը մտադիր է վաճառել իր երկու բրիտանական գործարանը, որոնք երկուսն էլ գտնվում են այն քաղաքներում, որտեղ ամենից շատ են քվեարկել ԵՄ կազմից դուրս գալու օգտին:
The Independent-ի տեղեկացմամբ` ամերիկյան մեքենաշինական հսկան այս քայլին է գնում առաջիկա երկու տարվա ընթացքում 1 մլրդ դոլարի ծախսերը փակելու համար:
Ford-ը 2002-ին դադարեցրել էր ուղևորատար մեքենաների արտադրությունը Մեծ Բրիտանիայում, սակայն ընկերությունը շարունակում է շարժիչների արտադրությունը Դագենհեմ և Բրիջենդ քաղաքներում: Այդտեղից էլ արտադրանքն ուղարկվում է ԵՄ, որտեղ հավաքվում են մեքենաները:
Շատ մեքենաներ հետագայում ետ են ուղարկվում Մեծ Բրիտանիա, որտեղ էլ վաճառվում են:
Երկու բրիտանական գործարանը 3800 աշխատող ունի: Դագենհեմում քվեարկողների 65 տոկոսը կողմ է արտահայտվել Brexit-ին, իսկ Բրիջենդում` 54 տոկոսը: