Իրական մաուգլիները. հնդիկ քույր ու եղբայրն օրերով թափառում են ջունգլիներում վագրերի ու այլ կենդանիների հետ (լուսանկարներ)
Հնդկաստանում ապրող քույր ու եղբայրը, ովքեր մեծ սեր ու կապվածություն են զգում վայրի կենդանիների նկատմամբ, համեմատվում են Ռեդյարդ Կիպլինգի «Ջունգլիների գիրքը» պատվածքների հերոսի` Մաուգլիի հետ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը` 20-ամյա Սուրենդերա Կումարը և նրա 25-ամյա քույրը` Ռաջեշվարին, օրերով թափառում են ջունգլիներում` խաղալով կապիկների հետ Չհաթիսգարհ նահանգում:
Նրանք երբեք չեն վախենում վայրի կենդանիներից և ազատ շրջում են ջունգլիներում` խաղալով ծառերի և բուսականության շրջանում:
Նրանց 45-ամյա մայրը` Պանչո Բաին վախով է ապրում` մտածելով, թե որքան մոտ են նրանք գտնվում կենդանիներին, հատկապես` տղան:
Ընտանիքը բնակվում է կոմունիստական պարտիզանական խմբի կողմից վերահսկվող շրջանում: Նրանց հայրը սպանվել է 2014-ին խմբի կողմից, երբ մեկնել էր որոնելու հերթական անգամ անհետացած երեխաներին: