ՌԴ հանգստավայրերից մեկում արտակարգ դրություն է զբոսաշրջիկների չափազանց մեծ հոսքի պատճառով
ՌԴ կազմում գտնվող Կուբան Հանրապետության Թանամի ավանում արտակարգ դրություն է հայտարարվել խմելու ջրի անբավարարության պատճառով:
Ինչպես հայտնում է Meduza գործակալությունը` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, ջրամատակարարման խափանումներն սկսվել են ամառային հանգստի հետ կապված հանգստացողների մեծաթիվ հոսքի պատճառով: Ջրի սպառումն ավանում գարնանային շրջանի համեմատ գրեթե կրկնապատկվել է:
Աղբյուրի համաձայն` բողոքներ են ստացվել, որ ջուրը վատնում են բազմաթիվ կիսաօրինական հյուրանոցներ և հանրային սննդի հաստատություններ:
Ջրամատակարարման ընկերությունը հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում սահմանափակել ջրի մատակարարումը ձեռներեցներին, ովքեր անօրինական գործունեություն են ծավալում: