Ավստրիական քաղաքում արգելել են թուրքական դրոշներ կախել բնակարանների պատշգամբներից
Ավստրիայի Վիներ-Նոյշտադտ քաղաքում կոչ են անում բնակիչներին հանել իրենց բնակարաններից ցուցադրվող թուրքական դրոշները, որոնք մարդիկ կախել են հուլիսի 16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո:
Ինչպես տեղեկացնում է Daily Sabah-ը, ավստրիական մայրաքաղաք Վիեննայից 50 կմ հեռավորությամբ գտնվող Վիներ-Նոյշտադտի քաղաքապետ Կլաուս Շնեեբերգերը բաց նամակ է գրել թուրքական միություններին` կոչ անելով նրանց հանել դրոշները` ինտեգրման շահերից ելնելով:
«Վիներ-Նոյշտադտը կոսմոպոլիտ, համբերատար քաղաք է: Ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով, համենայն դեպս, ինտեգրացիայի խնդիրը մեր ժամանակներում մեծագույն մարտահրավերներից մեկն է», - նամակում նշել է քաղաքապետը:
«Այսպիսով, կոչ եմ անում նրանց, ովքեր իրենց տների պատշգամբներից թուրքական դրոշ են կախել, հանել այն անմիջապես: Վիներ-Նոյշտադտում չենք քննարկվում Թուրքիայի ներքին հարցերը, այլ մեր քաղաքի կառավարման խնդիրները», - հավելել է ավստրիացի քաղաքապետը:
Դրոշներն իրենց բնակարաններից կախել են թուրք բնակիչները` իրենց համերաշխությունը հայտնելով Թուրքիայում ժողովրդավարության հաստատմանը: