Անհնար է պատկերացնել բժիշկին պատանդ վերցնելը. ականավոր վիրաբույժ Բագրատ Ալեքյանը «Սասնա ծռերի» գործողությունների մասին
Ռուսաստանցի ականավոր սրտանոթային վիրաբույժ, ՌԴ ԳԱԱ թղթակից անդամ Բագրատ Ալեքյանը չգիտի՝ ինչ կերպ և ինչու կարող էին «Սասնա ծռեր» խմբի անդամները պատանդ վերցնել իրենց տեղափոխելու համար ՊՊԾ գունդ մեկնած Շտապ օգնության բրիգադի անդամներին, բայց որպես բժիշկ գիտի մի բան, որ բժիշկներին չի կարելի պատանդ վերցնել:
«Դա անհնարին է… անթույլատրելի է , դա … անհնար է: Բժիշկն այն մարդն է, որն օգնում է մարդկանց: Այ սա ես հաստատ գիտեմ, թեպետ, կրկնում, չգիտեմ՝ թե նրանք ինչու են գնացել այդ քայլին: Եվ բժշկին պատանդ վերցնելը, ըստ իս, հանցագործություն է: Մանավանդ այն բժշկին, որ գնացել էր բուժօգնություն ցույց տալու: Ահա, այսքանը ես կասեմ»,-Tert.am-ին Երևանի Խորենացի փողոցում ընթացող իրադարձությունների վերաբերյալ իր կարծիքը հայտնեց Բագրատ Ալեքյանը:
Ականավոր բժշկի համար, զուտ մասնագիտական առումով անհասկանալի է նաև, թե ինչպես կարող է հրազենային վիրավորում ստացած անձանց այսքան օր շարունակ բուժօգնություն չցուցաբերել:
Հիշեցենք, որ բժիշկները հենց այդ վիրավորին բուժօգնություն ցուցաբերելու համար էին մեկնել ՊՊԾ գունդ: