Լուսանկարչական փորձ, որ փոխում է մարդկանց աշխարհայացքը (լուսանկարներ)
Լուսանկարիչ Ջեյ Վայնշթայնը շրջում է աշխարհով մեկ և անծանոթների դիմանկարներ է անում։ Հնդկաստանով ճանապարհորդելու ընթացքում նրա մոտ մի գաղափար է ծագել, որը նա սկսել է տեղում իրագործել։
Վայնշթայնն անծանոթների դիմանկարներն անելիս նրանց խնդրում էր տեսախցիկի մեջ նայել սկզբից առանց ժպիտի, իսկ հետո՝ ժպիտով։ Այս կերպ լուսանկարիչը փորձել է փոխել անծանոթների վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ցույց տալ, որ բոլորը ժպտալու ունակություն ունեն։
Ստորև ներկայացնում ենք նրա հեղինակած դիմանկարները, որոնք հրապարակվել են Boredpanda.com կայքում։