Գիտնականները քաղցկեղի հետք են հայտնաբերել 1.7 մլն տարվա հնության բրածոյում
Գիտնականների միջազգային խումբը` Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Վիտվատերսրանդի համալսարանի գիտնականների ղեկավարությամբ, հայտարարել է չարորակ ուռուցք ունեցող ոտնաթաթի ոսկոր հայտնաբերելու մասին:
Ինչպես հայտնում է CNN-ը, հայտնագործությունը 1.7 մլն տարվա պատմություն ունի: Ներկա պահին դա քաղցկեղի գոյության ամենահին վկայությունն է, որը հայտնաբերել են գիտնականները:
Բրածոն պատկանում է հոմինինի ցեղատեսակի ներկայացուցչին, որոնց ժամանակակից ներկայացուցիչներն են ներկայիս շիմպանզեները, մարդիկ և նրանց մտացածին նախնիները: Գիտնականներին դեռևս չի հաջողվել որոշել`ինչ տեսակի է այն պատկանել:
Նախկինում ամենահին ուռուցքը հումանոիդ ցեղատեսակի մոտ հայտնաբերվել էր նեանդերթալցու կողոսկրում և թվագրվում էր 120 000 տարի առաջ:
Հետազոտողների խոսքով` իրենց հայտնագործությունը վկայում է այն մասին, որ քաղցկեղը բացառապես ժամանակակից կենսակերպի և շրջակա միջավայրի հետևանք չէ: