Մարիանո Ռախոյը համաձայնել է առաջադրվել Իսպանիայի վարչապետի պաշտոնում
Իսպանիայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար և հունիսի 26-ի ընտրություններում հաղթած Ազգային կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյը համաձայնել է թագավոր Ֆելիպե VI-ի առաջարկին իր թեկնածությունն առաջադրելու խորհրդարանի ղեկավարի պաշտոնում:
«Թագավորը հանձնարարել է ինձ ձևավորել կառավարությունը: Ես ասացի, որ բավականաչափ ձայներ չեմ ստացել, բայց կփորձեմ հավաքել այդ ձայները», - РИА Новости-ի փոխանցմամբ` հայտարարել է Ռախոյը թագավորի հետ խորհրդակցության ավարտին կայացած մամուլի ասուլիսում:
Ռախոյը ընդգծել է, որ Ազգային կուսակցությանն անհրաժեշտ է մյուս խմբերի առաջարկությունը: «Մենք համագործակցություն ենք առաջարկել բոլոր քաղաքական ուժերին անտեղի ընտրություններից խուսափելու համար: Մենք պետք է խուսափենք երրորդ ընտրություններից: Մենք պետք է հարգենք նրանց, ովքեր քվեարկել են», - ասել է Ռախոյը:
Ազգային կուսակցությունն Իսպանիայում հունիսի 26-ին կայացած արտահերթ ընտրություններում 137 մանդատ է ստացել պատգամավորների 350 տեղանոց կոնգրեսում (խորհրդարանի ստորին պալատ):
Վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար անհրաժեշտ է ձայների բացարձակ մեծամասնությունը, այսինքն՝ 350-ից 176-ի ձայնը: