Հնդկաստանում տոն են կազմակերպել աշխարհի «ամենածեր» փղի համար (լուսանկարներ)
Հնդկաստանի Կերալա նահանգում տոն են կազմակերպել աշխարհի «ամենածեր» փղի համար:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, տեղի բնակիչները պնդում են, որ էգ փիղը, որին կոչում են Դակշյանի, 86 տարեկան է: Տրիվանդրամ քաղաքի փողոցներում երկարակյաց կենդանուն ողջունել են բազմաթիվ մարդիկ: Դակշյանիին զարդարել են տոնական զարդանախշերով: Կենդանին ստացել է «Փիղ տատիկ» անվանումը:
Հայտ է ներկայացվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքին Դակշյանիին ամենածեր փիղը ճանաչելու համար, սակայն հայցը մերժվել էր:
Ներկա պահին ամենածերը համարվում է ասիական փիղը, որը 2003-ին` 86 տարեկանում, սատկել էր Թայվանում: