Մխիթարյան. Կագավան ամեն անգամ ինչ-որ լավ բան էր պատմում Մանչեսթեր Յունայթեդի մասին
Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու որոշման վրա ազդեցություն է ունեցել Դորտմունդի «Բորուսիայում» իր նախկին թիմակից Սինձի Կագավան: Ճապոնացի ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «կարմիր սատանաների» կազմում:
«Ամեն անգամ, երբ Սինձին խոսում էր «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, նա ինձ ինչ-որ լավ բան էր պատմում: Դա ինձ վրա դրական ազդեցություն ունեցավ:
Սակայն պետք է աշխատել և ամեն ինչ անել նրա համար, որ ցուցադրես քո լավագույն հատկանիշները, հակառակ դեպքում շուտով այստեղ չես լինի»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում express.co.uk-ը: