Keating Berus բրիտանական սուպերքարը 100 կմ/ժամ-ը զարգացնում է 2.4 վայրկյանում
Բրիտանական Keating ավտոարտադրողը նոր սուպերքար է մշակում, որը կստանա Berus անվանումը: Կուպեն կներկայացվի երկու տարբերակով` բենզինային և էլեկտրական շարժիչով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, բենզինային տարբերակը հասանելի կլինի 650 ձիաուժ հզորությամբ V8 շարժիչով: Այն թույլ կտա մեքենային 100 կմ/ժամ արագությունը զարգացնել 2.4 վայրկյանում: Մեքենայի առավելագույն արագությունը կկազմի 370 կմ/ժամ:
«Բերուս» մոդելի մյուս տարբերակը կզինվի էլեկտրական ուժային համակարգով և 405 ձիաուժ հզորություն կզարգացնի: Այս տարբերակի առավելագույն արագությունն ու 100 կմ/ժամը զարգացնելու ժամանակը չի նշվում:
Keating Berus մոդելի պրեմիերան տեղի կունենա 2017-ի ապրիլին` Մոնակոյի Top Marques ցուցադրության ժամանակ: Մեքենան կլինի ընկերության 5-րդ մոդելը` TKR, SKR, ZKR և The Bolt սուպերքարերից հետո: