Ռուսական բենզալցակայանում անվճար լիցքավորում են առաջարկել լողազգեստով ու բարձրակրունկներով ներկայացող մարդկանց (լուսանկարներ, տեսանյութ)
Ռուսաստանի շրջաններից մեկում գտնվող բենզալցակայանն այս շաբաթ հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում իր արտասովոր գովազդային արշավի շնորհիվ:
Ինչպես հայտնում է Oddity Central-ը` գազալցակայանի արտառոց առաջարկի համաձայն` լի բաքով անվճար գազ ստանալ կարող են բոլոր նրանք, ովքեր լցակայան կներկայանան կանացի լողազգեստով ու բարձրակրունկ կոշիկներով:
Սրամիտ գովազդային հնարքի մասին հայտարարվել է հուլիսի 21-ին ՌԴ հարավարևմտյան Սամարա քաղաքում և ընդամենը 3 ժամ է տևել:
Ինչքան էլ անսովոր ու տարիօրինակ հնչի այս առաջարկը, այն մեծ արձագանք է գտել ռուս ազգաբնակչության շրջանում: Olvi գազալցակայանում ներկա են գտվել տեղի լրագրողներն ու նկարահանել լողազգեստով ու բարձրակրունկներով լցակայան ժամանող մարդկանց բազմությանը:
Ի դեպ, բենզալցակայանում հավաքված երկար հերթի մեջ տեղ էին գտել ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ, ովքեր ներկայացել էին կանացի լողազգեստով ու բարձրակրունկներով: