Ջոկովիչը կմասնակցի Օլիմպիական խաղերին
Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ կմասնակցի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերին՝ չնայած Զիկա վիրուսի վտանգին:
«Կարծում եմ, որ կիրառել եմ բոլոր անհրաժեշտ միջոցները: Մեծ ծավալի տեղեկություն եմ ստացել, դրությունը սարսափելի չէ, ինչի պատճառով որոշել եմ մեկնել Ռիո:
Իհարկե, միշտ էլ կա վտանգ վարակվելու վիրուսով, սակայն կարծում եմ, որ այս վիճակում արհեստական աղմուկ է բարձրացվում»,- սերբ թենիսիստի խոսքը մեջբերում է «RTS»-ը:
Ավելի վաղ Ռիո-216-ին մասնակցելուց հրաժարվել էին Միլոշ Ռաոնիչը, Թոմաս Բերդիխը, Դոմինիկ Տիմը, Ջոն Իզները, Սիմոնա Հալեպը, Կարոլինա Պլիշկովան: