Լիպեցկում ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է կատարել
Լիպեցկ-Սոչի չվերթ իրականացնող CRJ-200 ինքնաթիռը շարժիչի խափանման պատճառով վթարային վայրէջք է իրականացրել Լիպեցկում։ Այս մասին Interfax-ին հայտնել է տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը։
Նշվում է, որ խնդրի մասին պարզ է դարձել, երբ ինքնաթիռն արդեն օդում է եղել։ Վթարային վայրէջքի պատճառ է հանդիսացել երկու շարժիչներից մեկի խափանումը, ինչից հետո ինքնաթիռը մինչև վառելիքի սպառվելը մեկ ժամից ավել պտտվել է օդանավակայանի վերևում։
Աղբյուրը մանրամասնում է, որ վայրէջքը բարեհաջող է անցել։ Ինքնաթիռում գտնվել են 55 ուղևոր և անձնակազմի 3 անդամ. տուժածներ չկան։