«Ժառանգությունը» պահանջում է վերսկսել բանակցությունները ՊՊԾ գնդի միջադեպի անարյուն հանգուցալուծման նպատակով
«Ժառանգություն» կուսակցությունը պահանջում է վերսկսել բանակցությունները ՊՊԾ գնդի միջադեպի անարյուն հանգուցալուծման համար. այս մասին ասվում է կուսակցության տարածած հաղորդագրությունում։
Կուսակցությունը պահանջում է նաև «անհապաղ թույլ տալ սնունդ, ջուր և դեղորայք հասցնել ՊՊԾ գնդում պատսպարված «Սասնա ծռեր» խմբի անդամներին, ազատ արձակել վերջին օրերին քաղաքական դրդապատճառներով ձերբակալված մյուս քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկել խաղաղ քաղաքացիների հանդեպ ապօրինություններ և բռնություններ գործադրած իրավապահ մարմինների ներկայացուցիչներին»։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի զինված անդամները մուտք են գործել և 12 օր է՝ գտնվում են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։
Երևանի Խորենացի փողոցում գտնվող գնդի հարակից տարածքում քաղաքացիները հանրահավաքներ են կազմակերպում՝ ի աջակցություն զինված խմբի անդամների։